Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի C-400-ի համար պատժամիջոցների որոշումը

Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի C-400-ի համար պատժամիջոցների որոշումը
22.12.2020 | 21:53

Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանելու իր «սխալ որոշումը»՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ NTV հեռուստաընկերության եթերում:

«Մենք ամեն ինչ անելու ենք պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու համար: ԱՄՆ-ը պետք է շտապ փոխի այս սխալ որոշումը: Մենք ակնկալում ենք, որ կվերանայեն», - ասել է նա:

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ